Նախորդ տարվա 6-երի ոտնահետքերով. 2013 թվ.

Ի՞նչ ասեմ։ Գնում եմ։ Վերջ։ Թողնում եմ իմ հարազատին և գնում եմ մյուս հարազատիս մոտ։ Կրտսերիս, Բ4–իս՝ իմ մանկությանս և ուրախ օրերի դպրոցին և գնում եմ Միջին՝ ավելի լուրջ սովորելու, հուսով եմ ուրախ, բարի մթնոլորտով մի դպրոց։ Ինչպես նշեցի՝ հուսով եմ, որ ուրախ կլինի, չնայած չեմ կասկածում դրա մեջ։ Ի՞նչն է տարբերությունը։ Ամեն ինչ նույնն է բացի….։ Ուսուցչուհիներից և ուսուցիչներից։ Ես սովորել եմ կրտսեր դպրոցի ուսուցչուհին։ Նու՞յն կերպ էլ կսովորե՞մ միջինի ուսուցիչներին և ուսուցչուհիների՞ն։ Այս հարցը ուղում եմ 7–րդ դասարանցիներին։ Ուսուցիչները երևի ամենահրաշալի մարդիկ են ընտանիքից, մտերիմներից, բարեկամներից հետո։ Ես սովորել եմ իմ կրտսերի ուսուցչուհիների մոտ։ Կապ չունի, թե իմ դասղեկը ով էր ՝ Դալուզյան, թե Նիկողոսյան Նառան, կարևորը այն է, որ նրանք բոլորն էլ բարի են և ջերմ։ Սովորեցնում են իրենց երկրորդ երեխաներին։ Ուսուցչուհիները և ուսուցիչները մեր համար երկրորդ մայրիկ և հայրիկներն են։ Չգիտեմ։Ե՛վ չեմ ուզում գնալ և՛ ուզում եմ գնալ։ Միջին դպրոցում կան հիանալի ուսուցչուհիներ։ Ուրախ, զվարթ, աշխույժ։ Կրտսեր դպրոցում նույնպես։ Տեսնես ի՞նչ էին զգում նախորդ վեցերը, երբ գնում էին, հեռանում էին, թողնում էին և գնում էին մի ուրիշ դպրոց։ Փոփոխությանը հե՞շտ է հարմարվել։ Կարծում եմ այո, որովհետև Միջին դպրոցը ոչնչով ավել կամ պակաս չէ մյուսներից։ Դե, ուզում եմ հրաժեշտ տալ քեզ, իմ Բ4, գնում եմ քո եղբոր մոտ՝ Միջինի մոտ։ Հաստատ գիտեմ, որ նա քեզ շատ նման կլինի։
Միջին, ոտքս խե՛րով լինի քո դպրոցում, միասին լինենք անբաժա՛ն, ուրա՛խ և ամենակարևորը՝ սիրենք իրար` ես քեզ, դու ինձ։ Եթե ես քեզ չսիրեի՝ հաստատ չէի գա, բայց ես քեզ սիրում եմ և գալիս եմ։
Բ4, եթե խոսենք իրար մեջ, այնպես չէ, որ ես քեզ չեմ սիրում և այդ պատճառով էլ գնում եմ, ուղղակի ես պետք է գնամ։ Սովորեմ նոր բաներ։
Չէի կարող չգրել և չկիսվել Ձեզ հետ, իմ դպրոցներ։ Դուք իմ համար ինչ չեք այլ ով եք։ Դե այսքանով ավարտեմ իմ զրույցը Ձեզ հետ։
Միշտ Ձեր՝ Մանե Հովհաննիսյան։

Комментариев нет :

Отправить комментарий