
Պատմվածքն իր արմատներով կապվում է բանահյուսության հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը՝ պատմելու, վիպելու գիծը։ Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե՛ բովանդակության և թե՛ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների։
Վեպի համեմատությամբ պատմվածքն ընդգրրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ են կերպարները, սահմանափակ՝ դեպքերն ու գործողությունները։ Սակայն բարձրարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացումներ, կերտվում գեղարվեստական լիարժեք կերպարներ (օրինակ՝Նար-Դոսի «Մեր թաղը», Հովհ. Թումանյանի «Գիքորը», Ավ. Իսահակյանի «Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը», Ա. Բակունցի «Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին»)։
Պատմվածքի օրինակ է Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր կյանքի նկարագիրն է՝ առանց դեպքերի լայն ծավալման, դեպքերը զարգանում են մի գծով՝ կապված ձիահավաքի հետ, կերպարներն էլ ընդամենը մի քանիսն են։
Աղբյուրը՝ hy.wikipedia.org
Նկարի աղբյուրը՝ www.mediamax.am
Комментариев нет :
Отправить комментарий