Մի անգամ, երբ ապրիլի 1 էր, ես սկսեցի զանգահարել իմ ընկերներին և ինչ որ մի վատ նորություն ասել: Բոլորին ասում ասում էի, նրանք այտեղ ջղայնանում էին, նեռվայնանում էին, բայց երբ վերջում ասում էի որ կատակ էր՝ հանգստանում էին: Պատմեմ դրանցից մեկը.
Այդ օրը զանգահարեցի իմ ընկերուհուն՝ Գիսանեին: Ասացի, որ ծանր հիվանդ եմ, որ ընկել եմ հեծանիվից և ոտքս ջարդել: Այդ պահին “հիվանդանոցում” էի: Այդպես խոսացինք խոսացինք, Գիսանեն իրենց տանը արդեն վատանում էր ինչպիսի վատ նորություններ էի նրան ասում և այդ ամենը փչացրեց իմ մայրիկը… Իմ սենյակում նստած խոսում էի Գիսանեի հետ, մեկ էլ մայրիկս ինձ կանչեց: Ես չէի ուզում գնայի, բայց դե կաչում էր: Արագ ասացի.
-Գիսանե, լավ, այսքան վատ նորությունից հետո, գոնե մի լավ բան եմ ասում:
-Գիտեմ, գիտեմ, այսօր ապրիլի 1 է:
:))))))

Комментариев нет :
Отправить комментарий