Ինչպես բոլորս գիտենք, որ աշխարհի 7 հրաշալիքները հետևյալ են.
Քոեփսի բուրգ
Շամիրամի կախովի այգիներ
Արտեմիսի տաճար
Զևսի արձան
Հալիկառնասոսի դամբարան
Հռոդոսի կոթող
Ալեքսանդրիայի փարոս
Մի թե՞... Ես ունեմ իմ հրաշալիքների ցանկ.
Լսել
Տեսնել
Խոսել
Զգալ
Ուրախանալ
Սիրել
Մտածել
Խնդիրը նրանում է, որ
մարդը սկսել է իր նյութական հաճույքը ավելի վեր դասել քան հոգևոր հաճույքը։ Եվ խնդիրը կայանում է հենց մարդու մեջ այլ ոչ թե Զևսի արձանի մեջ։ Իսկ ինչ կլիներ, եթե մենք տեսողություն չունենայի՞նք։ Չէինք ստանա մեր հոգևոր հաճույքը, օրինակ.
Չէինք տեսնի հենց Շամիրամի կախովի այգիները, որը կտար մեզ հոգևոր հաճույք, իսկ հաճույք է պատճառում իրականում այն, որ մենք ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ենք տեսնել այդ հրաշքը , բայց ինքներս չենք հասկանում։
Կարող եմ բերել ևս մի օրինակ.
Վերջերս շատ եմ լսել այս արտահայտությունը "Պատկերացնում եք, եթե չլիներ համակարգիչը, եթե չլիներ ինչքան բանից զուրկ կլինեինք"։ Կամ համացանցը, հեռուստացույցը և այլն։ Իհարկե բան չունեմ ասելու, համացանցը շատ օգտակար բան է, բոլորս լիքը բան ենք իմանում և նոր բաներ սովորում, բայց համացանցը կարծես մի մեծ սարդոստայն է դարձել բոլորիս համար…Իսկ դու, հենց դու պատկերացնում ես, որ չտեսնեի՞ր… Ինչքան բաներից կզրկվեի՞ր։
7 Հրաշալիքների համար էլ բան չեմ ասում, նրանք մեզ թույլ են տալիս զգալ հոգևոր հաճույք, ուղղակի կարծեցի,որ սա լավ օրինակ էր տարբերել «ունենալ հնարավորություն ստանալ հոգևոր հաճույք» և «ստանալ հոգևոր հաճույք» հասկացությունները…
Комментариев нет :
Отправить комментарий