вторник, 4 февраля 2014 г.

Արմթաբների մասին. Քննարկում-շնորհանդես

Այսօր Կրթահամալիրի մի փոքրիկ խումբ երեխաներով գնացինք «Արմենիա Մարիոթ» հյուրանոց՝ նոր Արմթաբների ներկայացման շնորհանդեսին: Շնորհանդեսը սկսվեց ժամը 13:30: Ժամը 13:30-ից մինչև ժամը 14:00-ը գրանցումն էր: Հետո մենք լսեցինք մի երգ՝ «Արևիկ» երգչախմբի կատարմամբ: 



Մենք տեղեկություններ ստացանք Արմթաբների մասին: Արմթաբը դա ևս ուսումնական գործիք է, որը նախատեսված է հատուկ սովորղների համար: Այն իր մեջ ունի հայկական ստեղնաշար, մաթեմատիկայի համար ծրագրեր քաշելու հնաավորություն և այլ լավ կողմեր:
Արմթաբը շատ մեծ չէ և ոչ էլ շատ ծանր: 

Ընդհանուր՝ շնորհանդեսը պետք է ավարտվեր ժամը 15:30, բայց մենք այդքան երկար մնալ չէինք կարող: Այդպիսով մենք շուտ դուրս եկանք:

Комментариев нет :

Отправить комментарий