вторник, 11 февраля 2014 г.

Սա ի՞նչ բան է


Այսօր տուն գնալուց՝ նայեցի շուրջ բոլորս: Տեսա, թե ընդհանրապես ինչ է կատարվում մեր երկրում:
Ճիշտն ասաց շատ հիասթափված եմ մարդկությունից: Իսկ պատճառը այն է, որ մեր երկիրը կամաց-կամաց դառնում է «խոզանոց»: Այո, ես չեմ չափազանցնում: Շուրջ բոլորս ուր նայեմ՝ դատարկ շշեր, թղթեր, ծխախոտի հսկայական կույտեր... Նաև հետաքրքիրը այն է, որ այդ ամենը թափված է աղբարկղներից մի քանի մետր հեռավորության վրա: Այսինքն՝ մարդիկ ալարում են քայլեն ևս մի քանի քայլ և իրենց աղբը գցեն աղբակղի մե՞ջ: Բա դա սազակա՞ն է մեզ: Այսինքն ավելի լավ է աղտոտել բնությունը՝ քան անել ևս մի քանի քայլ և աղբը հավաք պահել, որպեսզի հետո հեշտ լինի այն հավաքե՞լ:
Մի քանի օր առաջ էլ՝փողոցում մի տատիկ տեսա ով մաքրում էր փողոցը: Տատիկը Իրանի դեպանատան մոտ էր: Հետո ես նկատեցի, որ նա կռացած ինչ որ բան է հավաքում: Երբ ավելի մոտ էի տատիկին՝ նայեցի թե ինչ է նա հավաքում: Տեսա: Նա խոտերի միջից հավաքում էր ծխած ծխախոտներ: Խոտերի մեջ նրանք հազարից ավել կլինեին: Մեղքս տվեց տատիկին:
Ախր շատ է աղտոտվում մեր երկիրը: Հետո էլ ասում են՝ «Ես սիրում եմ իմ Հայրենիքը և այն պահպանելու եմ» : Զուր և մեծամասնության համար սուտ խոսքեր: Այդ նույն ասողները գրում են այս տողերը թղթի վրա, իսկ հետո թափում գետնին: Եվ այդ արարքով նրանք պահպանում են Հայրենիքը:

Ուղղակի մի խնդրանք՝ մի՛ ալարեք, արեք և՛ս մի քանի քայլ և գցեք աղբը աղբարկղի մեջ: P.S. Ճիշտն ասաց մի քանի օր առաջ 8-րդ դասարանի Սաթենիկ Մանուկյանը մի այսպիսի նյութ էր տեղադրել: Իսկ իմ այս նյութի համար ես նկար էի ման գալիս դրա համար էլ ուշ տեղադրեցի: Մի խոսքով՝ ես շատ ուրախ եմ, որ միայն ինձ չի հուզում Երևանյան և ոչ միայն Երևանյան փողոցների վիճակը: Սաթենիկի նյութը կարող եք կարդալ իր բլոգում:

Комментариев нет :

Отправить комментарий